Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հղիություն, ծննդաբերություն

 

 

 

 

Հղիություն. չորրորդ շաբաթ. tsnndatun.am

Հղիություն. չորրորդ շաբաթ. tsnndatun.am

Չորրորդ շաբաթում ճիշտ ժամանակն է փնտրել հղիության առաջին նշանները՝ ջերմությունը հղիության սկզբում կարող է փոքր ինչ բարձրանալ, սովորական երևույթները կարող են գրգռվածություն առաջացնել, հոտերը` չափից դուրս սուր թվալ և այլն: Այդ ամենն, իհարկե, լինում է ոչ միշտ և ոչ բոլորի մոտ, սակայն բավականին հաճախ է հանդիպում:

Հղիության սկզբում հանկարծ հայտնված արյունային արտադրությունը կարող է վախեցնել, սակայն, ամենայն հավանականությամբ, դա կախված է բեղմնավորված ձվաբջջի իմպլանտացիայով և նրա ամրացումով: Պետք չէ տագնապել, բայց բժշկի դիմելն անհրաժեշտ է:

Այս շաբաթում սկսում է, այսպես կոչված, արտասաղմնային օրգանների զարգացումը՝ խորիոնի, ամնիոնի և դեղնուցապարկի (желточного мешка): Դրանք անհրաժեշտ են ապագա երեխայի սնունդը, շնչառությունը և արտաքին ազգակներից նրա պաշտպանությունn ապահովելու համար:

Սաղմը շաբաթվա սկզբում ունի 0,36, իսկ շաբաթվա վերջում արդեն 1 մմ երկարություն, իսկ ձևով 3 սաղմնային թերթերից կազմված սկավառակի է նման: Ներքին թերթիկը (էնդոդերմա) պատասխանատու է թոքերի, լյարդի, մարսողական համակարգի, ենթաստամոքսային գեղձի առաջացման համար: Միջին թերթիկը (մեզոդերմա) կազմավորում է ոսկրա-մկանային համակարգը, երիկամները, արյունատար անոթները և սիրտը:  Արտաքին թերթիկից (էկտոդերմ) հետագայում առաջանում են երեխայի մաշկը, մազերը, աչքերը և նյարդային համակարգը:


Չորրորդ շաբաթվա վերջում ձևավորվում է երեխայի գլուխը:

ՄՈՐ ՎԻՃԱԿԸ

Շատ կանանց մոտ հղիության հենց սկզբում արտահայտվում են անհասկանալի գրգռվածություն, շուտ հոգնածություն, մեծանում են կրծքագեղձերը, պտուները դառնում են շատ զգայուն:  Այս ամենի համար պատասխանատու է դեղին մարմնիկը, որն առաջանում է ձվարանում՝` ձվաբջջի պոկվելուց հետո: Դեղին մարմնիկն ակտիվորեն պրոգեստերոն է արտադրում, ինչը փոխում է ապագա մոր հորմոնալ ֆոնը: Բացի այդ, մայրական օրգանիզմն սկսում է նոր հորմոն արտադրել՝ մարդու խորիոնիկ գոնադոտրոպին: Այն օրգանիզմում հայտնվում է արգանդի պատին էմբրիոնի իմպլանտացիայից հետո՝ սկզբում արյան մեջ, իսկ ավելի ուշ՝ կնոջ մեզում:

Արյան հետազոտության օգնությամբ մոր օրգանիզմում խորիոնիկ գոնադոտրոպինի (ԽԳ-ХГЧ) առկայությունը կարելի է որոշել հղիության արդեն 10-րդ օրը, բայց դիմել բժշկի` հղիությունը պարզելու համար, դեռ շատ վաղ է:

Հղիության թեստերն ընդունակ են որոշել ԽԳ-ի առկայությունը մեզում միայն բեղմնավորումից 2-2,5 շաբաթ անց: Այդ պատճառով, եթե թեստը 4-րդ շաբաթվա վերջում ցույց չի տվել երկու գծիկները, դա դեռ չի նշանակում, որ հղիություն չկա: Թեստը կարող է սխալ լինել պահպանման ոչ ճիշտ պայմանների պատճառով, կամ ստուգողական շերտի չափից դուրս ցածր զգայունության պատճառով:
Թեստը շատ ավելի ճիշտ արդյունք է ցույց տալիս առավոտյան, երբ ԽԳ հորմոնը մեզում ամենաբարձր ցուցանիշն ունի:

Ի՞նչ անել

Արյան հետազոտություն՝ ԽԳ-ն որոշելու համար, ամենաճշգրիտն է հղիությունը պարզելու համար, սակայն հղիության դեղատնային, էլեկտրոնային,  շիթային կամ պլանշետային թեստերը նույնպես կիրառելի են:

Սկզբնաղբյուր. tsnndatun.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ